Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Մխիթարյանը երկու գնդակ խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը: «Բորուսիան» առավելության հասավ 2:1 հաշվով:
Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման: Վաստակած 12 միավորով դորտմունդցիներն աղյուսակի առաջին հորիզոնականում են:
Տեխնիկական արդյունքներ
«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ – «Բորուսիա» Դորտմունդ՝ 1:2
Վացլավ Կադլեց, 36 – Հենրիխ Մխիթարյան, 10, 56
Tags: Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ