ՃՏՊ՝ Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհին

սպիտակ-վանաձորԱպրիլի 25-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհին՝ «Օկեան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում բախվել են Մ.Մարիկյանի վարած «Երազ» մակնիշի 64 ՏՕ 525 պետհամարանիշի և Ռ.Շահնազարյանի վարած «Վոլկսվագեն» մակնիշի 17 ՍԼ 838 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ – փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաներից գազի արտահոսքը:

Tags: