«Ինֆինիտի»-ն շրջվել է
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, Ագարակ-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել են «ԳԱԶԵԼ» և «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցից Առինջ տանող կամրջի մոտ իրար են բախվել «ԳԱԶԵԼ» և «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեյվու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրար են բախվել «Դեյվու Նեքսիա», «ԳԱԶ-3110», «Միցուբիշի» և «Ֆոլսքվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեյվու Նեքսիա»-ի 2 ուղևորները ու «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Հացիկ-Արմավիր ճանապարհին
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Հացիկ-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է կայանված «ԶԻԼ-4331» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
