Ապրիլի 25-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 5/1 հասցեում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայության օպերատիվ հերթապահը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աշխատանք» ՍՊԸ-ի տարածքում` բացօթյա ավտոտեխսպասարկման կետին պատկանող տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել 14.54-ին: Ամբողջությամբ այրվել է փայտյա տնակը` 18 քմ և մոտակայքում կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի 3 անվադող:
