Ի վերջո. Գարեթ Բեյլը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Արքայական ակումբի ղեկավարությունը պաշտոնապես ներկայացրեց Ուելսի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանին թիմի երկրպագուներին։
24-ամյա խաղացողի աշխատանքային պայմանագիրը 6 տարով է: Որպես փոխհատուցում «Ռեալը» անգլիական «Տոտենհեմին» վճարել է 85 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բեյլը շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ կստանա:
Ուելսի հավաքականի կիսապաշտպանը կխաղա 11 համարի մարզաշապիկով։
Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում Բեյլը 146 խաղ է անցկացրել և դարձել է 42 գոլի հեղինակ:
Tags: Գարեթ Բեյլ, սպորտ, ֆուտբոլ