Եգիպտոսում կարող է արգելվել «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը

musulmanԵգիպտոսի նոր իշխանությունները ուզում են արգելել երկրում «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ նման հայց երկրի կառավարությանը կից գործող փորձագետների խորհուրդը ներկայացրել է Եգիպտոսի նախարարների կաբինետին:
«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանազրկվեց նախագահ Մուհամադ Մուրսին: Վերջինս, ինչպես նաև շարժման անդամները հայտնվեցին Կահիրեի բանտում: Մուրսին մեղադրվում է «Համաս» շարժման հետ համագործակցելու մեջ:
1928 թվականին հիմնադրված շարժումը տասնյակ տարիներ Եգիպտոսում անօրինական էր գործում, քանի որ 1954 թվականին Եգիպտոսի զինվորական առաջնորդները արգելեցին նրանց գործունեությունը: Միայն Հոսնի Մուբարաքի վարչակարգի անկումից հետո այն աշխարհին հանդես եկավ որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ:

 

Tags: