Ճապոնիայում կործանարար պտտահողմից տուժել է 63 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն:
Հոնսյու կղզու արևելյան հատվածով անցած պտտահողմը, ականատեսների խոսքով, թեթև օդ էր բարձրացնում ավտոմեքենաներն ու արմատախիլ անում ծառերը: Հիմա փրկարարները վերացնում են ավերածությունների հետևանքները:
Նախնական տվյալներով, վնասվել է ավելի քան 200 շինություն ու հոսանքալարերը: Ներկա պահին հոսանքազրկված է Սայթամում ու Տիբայում տեղակայված 25 հազար տուն:
Tags: պտտահողմ