64-ամյա ամերիկացի մարզիկ Դայանա Նայադն առաջին անգամ պատմության մեջ լողալով կտրել անցել է Ֆլորիդայի նեղուցը` հաղթահարելով Կուբայից ԱՄՆ-ի ափեր հատվածն առանց շնաձկներից պաշտպանվելու հատուկ վանդակի: Եզրագծին նրան հարյուրավոր մարդիկ էին դիմավորում:
”Մենք երբեք չպիտի հանձնվենք: Տարիքը երազանքին հասնելու ճանապարհին խոչընդոտող հանգամանք չէ,-ասել է Նայադը հավաքվածներին: – Կարող է թվալ, թե այս հաղթանակը մեկ մարդու վաստակ է, սակայն, իրականում, սա թիմի հաղթանակ է”:
Լողորդուհուն ամիջապես հիվանդանոց են տեղափոխել բուժզննման նպատակով: Ծովաջրից ու թունավոր մեդուզաների այրվածքներից նրա շուրթերն ու դեմքն են բորբոքվել:
Դայանա Նայադը 166 կմ հաղթահարել է 53 ժամում, շարժվելով միջինը` 3կմ/ժամ արագությամբ:
Կուբայի ու ԱՄՆ-ի միջև ջրային տարածքն առաջին անգամ 1997-ին հաղթահարել է ավստրալուհի Սյուզի Մարոնին, որը, սակայն, իր մարաթոնի ժամանակ օգտվել է շնաձկներից պաշտպանող վանդակից:
Tags: ռեկորդ