Լոնդոնում նորակառույց շենքի ապակիներից անդրադարձած արևի ճառագայթներից հալվել է կայանած ավտոմեքենայի հայելիներից մեկն ու “յագուար” էմբլեմը:
Moderna Contracts Ltd ընկերության տնօրեն Մարտին Լինսին , որը երեսպատման նյութեր է մատակարարում, կայանել է ավտոմեքենան նոր 37-հարկանի նորակառույց շենքից ոչ հեռու:
Վերադառնալով 2 ժամից` նա հայտնաբերել է, որ մեքենան վնասված է: Դիմապակուն մի գրություն է եղել փակցված.”Ձեր ավտոմեքենան վնասվել է, զանգահարեք մեզ, խնդրեմ”:
Երկնաքերի շինարարության կապալառուները` Land Securities և Canary Wharf ընկերություններից, մեքենայի տիրոջից ներողություն են խնդրել ու 946 ֆունտ ստեռլինգ խոստացել նորոգման համար (1400 դոլար):
Դրանից հետո նրանք որոշել են երեք կայանատեղիներ փակել, այն տեղերում, ուր հնարավոր է մեքենաները վնասվեն արևի ճառագայթների անդրադարձից:
