Երկուշաբթի Կոլումբիայի մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են էլեկտրական տաքսիներ: Նոր ավտոմեքենաները չեն աղտոտի մթնոլորտը վտանգավոր նյութերով: Էլեկտրամոբիլները Կոլումբիայի ընկերություններից մեկն է գնել Չինաստանից: Ավտոմեքենաները լիցքավորվում են հատուկ կայաններում` մարտկոցներով: 2-ժամանոց լիցքավորումը բավականացնում է 300 կմ ճանապարհ անցնելուն:
Իշխանությունները հույս ունեն, որ այս ավտոմեքենաներով կբարելավեն էկոլոգիան: Հիմա մտածում են նաև քաղաքային ավտոբուսները էլեկտրական շարժիչներով դարձնելու մասին:
Քաղաքի ադմինիստրացիան բնակիչներին կոչ է անում օգտվել էլեկտրամոբիլներից: Դրա համար նրանք պատրաստ են անգամ որոշ զիջումներ կատարել: Բացի այդ, էլեկտրամոբիլների լրիվ լիցքավորումն ավելի էժան է, քան բենզինով լիցքավորումը:
Tags: Կոլումբիա