Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիրներին:
Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության (ԱԱՃԿ) Գերագույն մեջլիսի անդամ Ռամիլ Ջարչիևը, կուսակցության շրջանային կազմակերպության ղեկավար Սաբիր Չայլըն և կուսակցության ակտիվիստ Ֆազայիլ Ալիևն այսօր`սեպտեմբերի 3-ին, ձերբակալվել են և տեղափոխվել Ղազախի շրջանի ոստիկանության բաժին, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Ջարչիևի հետ կապ հաստատել չի հաջողվել. հենց որ նա պատասխանել է հեռախոսազանգին, նրա հեռախոսը խլել են:
Սակայն Ղազախի շրջանի ոստիկանությունում հերքել են ակտիվիստների ձերբակալման լուրը:
Նախորդ գիշեր անհայտ անձինք ներխուժել են Ֆ. Ալիևի տուն և նրան բռնությամբ տարել գերեզմանատուն: Այնտեղ անհայտ անձիք նրան զգուշացրել են դադարեցնել քաղաքական գործունեությունը՝ “խնդիրներ չունենալու համար”:
