Մահացել են վարորդները
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Զորական-Հաղթանակ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Մհեր Ազատյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը (ինքնությունը պարզվում է) տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
