Երևան-Մեղրի ճանապարհին «Մերսեդես Բենց» է շրջվել
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 146-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Միցուբիշի»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ներքին Չարբախում իրար են բախվել «ԳԱԶ-322132 և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել են 3 ավտոմեքենա
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.45-ին, Երևանի Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21214», «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
