Ռուստամ Իբրահիմբեկովը դիմել է Գերագույն դատարան

1Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, խորհրդի կողմից նախագահի առաջին թեկնածու ներկայացված, հայտնի ռեժիսոր, կինոդրամատուրգ Ռուստամ Իբահիմբեկովը սեպտեմբերի 2-ին դիմել է Ադրբեջանի Գերագույն դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր թեկնածության չգրանցման հարցով, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ”կայքը:

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ դատարանը հայցը դիտարկում է 3 օրվա ընթացքում: Ավելի վաղ վերաքաննիչ դատարանը մերժել էր Իբահիմբեկովի հայցը:

ԿՀԸ-ն մերժել էր գրանցել նրա թեկնածությունը օգոսոսի 27-ին՝ ներկայացնելով 3 պատճառ. Իբրահիմբեկովը ադրբեջանական անձնագրից բացի ունի նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր, չի ներկայացրել օտարկերյա պետությունների նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին անհարժեշտ քանակի փաստաթղթեր, ինչպես նաև վերջին 10 տարում մշտապես չի բնակվել Ադրբեջանում:

Իբրահիմբեկովը չի ընդունում ԿԸՀ այս հիմնավորումները:

Tags: