Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի դպրոցի մոտկայքում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 47 տան հարակից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին, մարվել` 07.11-ին:
Այրվել է Բ. Մ.-ին պատակնող անասնագոմի տանիքը (16 քմ), կից պահեստավորված աթար (16 քմ) և վառելափայտ (16 քմ):
Tags: հրդեհ