Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ սեպտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք հանդիպումից առաջ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը շատ է կարևորել Հայաստանի հավաքականին հաղթելը: Նա ասել է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի նտրանու հետ հանդիպումն ավելի կարևոր է, քան Իտալիայի թիմի դեմ խաղը: Ճիշտ է, նախորդ անգամ հաղթեցինք Հայաստանի ներկայացուցիչներին 3:0 հաշվով, բայց հանդիպումը դժվար էր: Պրահայում պետք է ավելի լավ խաղանք: Մենք պետք է հաղթենք, որպեսզի կախված չլինենք մյուս թիմերի արդյունքներից: Եթե բոլոր խաղերում հաղթենք, ապա Իտալիայի հավաքականի հետ կարող ենք նաև ոչ-ոքի խաղալ»:
