Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է ընդդիմադիր “Ումիդ” կուսակցության կողմից ներկայացված Իգբալ Աղազադեի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:
Մինչ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել էր իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության ղեկավար, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին:
