WBO վարկածով ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Թոմի Մորիսոնը մահացել է: Նա 1993-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Մորիսոնը միավորներով հաղթել էր 44-ամյա Ջորջ Ֆորմանին: Բռնցքամարտիկը «Ռոկկի-5» ֆիլմում Թոմի Գաննի դերակատարն է:
Պրոֆեսիոնալ ռինգում Մորիսոնը անցկացրած 52 մրցամարտից 48-ում հաղթել է: Նա 42 անգամ մրցակիցների նկատմամբ առավելության է հասել նոկաուտով:
Tags: բռնցքամարտ, սպորտ