Թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայի վիլայեթի Ալթընոզու շրջանում տեղակայված զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Մեկ այլ վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ պայթյունը սիրիական տարածքում է եղել մետաղի ջարդոն տեղափոխող մեքենայում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ պայթյունի հետևանով 5 մարդ է զոհվել, մեկ հոգու էլ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Պարզվել է, որ վերջինս փոքր տարիքի անձ է եղել: Դեպքի առնչությամբ ուժեղացվել է սահմանային գոտիների անվտանգությունը, հետաքննությունը շարունակվում է:
