Հարավային Աֆրիկայի նախագահը երեքշաբթի հայտնել է, որ Նելսոն Մանդելան դուրս է եկել հիվանդանոցից՝ ավելացնելով, որ չնայած նա ծանր վիճակում է, այնուամենայնիվ նրա մոտ պրոգրես է նկատվում:
Կիրակի օրը 95-ամյա Մանդելան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Յոհանսբուրգի իր բնակարան: Նախագահ Յակոբ Զումայի գրասենյակը հայտնում է, որ նա կստանա այն նույն բուժսպասարկումը, ինչ հիվանդանոցում:
Պրետորիայում Զուման լրագրողին հայտնել էր, որ Մանդելայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սակայն նրա տուն վերադառնալու փաստը խոսում է նրա վիճակի բարելավման մասին:
Մանդելան հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 8-ին թոքերի վարակից բուժվելու նպատակով:
Tags: Մանդելան