Ֆլորիդայի ափերի մոտ հայտնաբերվել է խորտակված իսպանական գալեոնների գանձը

b_398644Բախտը ժպտացել է  Ռիկ ու Լիզա Շմիթ ամուսիններին: Նրանք Ֆլորիդայի ափին գտել են ոսկյա զարդերի գանձատուփ` զարդեր ու դրամ` մոտ 300 հազար դոլար արժողությամբ:

Գանձը գտնվել է  1715-ին Կուբայից վերադարձող իսպանական գալեոնի խորտակման վայրից ոչ հեռու: Այն ժամանակ փոթորկի պատճառով խորտակվեցին ոսկով բեռնված 11 գալեոնները:

Շմիթերի ընտանիքը` ամուսիններն ու երկու երեխաներն, առաջին տարին չէ, որ իրենց ազատ ժամանակը նվիրում են խորտակված գանձերի հայտնաբերմանը: Սա էլ նրանց առաջին հաջողությունը չէ. 2002-ին նրանք ջրի հատակից նույն շրջանում դուրս բերեցին արծաթյա պնակ, որի արժեքը 25 հազար դոլար էր:

Ըստ օրենքի, ընտանիքն իր հայտնաբերածի հինգերորդ մասը պետք է հանձնի նահանգին որպես սեփականություն: Այդ իրերը կփոխանցվեն թանգարանային հավաքածուին ու կցուցադրվեն: Մնացած 80%-ը Շմիթերը կկիսեն այն ընկերության հետ, որը կազմակերպել է գանձերի դուրսբերումը ջրի հատակից:

Tags: