8-ամյա ռուս աղջիկը որբ է մնացել. նրա ամբողջ ընտանիքը մահացել է նեխած կարտոֆիլից առաջացած թունավոր գազից

Maria ChelyshevaՈւթամյա ռուս աղջիկը որբ է մնացել, երբ նրա ընտանիքի բոլոր անդամները մահացել են նեխած կարտոֆիլից առաջացած թունավոր գազից:

Մարիա Չելիշևան կորցրել է իր հայրիկին, մայրիկին, եղբորը և տատիկին, որոնք մեկը մյուսի հետևից մտել էին մառան, որտեղ ձմռան համար կարտոֆիլ էին պահել:

Այժմ բարեկամները հոգ են տանում իր կորստի պատճառով անսփոփ աղջկան:

Աղջկա հայրը՝ 42-ամյա իրավագիտության ճանաչված պրոֆեսոր Միխաիլ Չելիշևը, առաջինն էր մտել մառան՝ չնկատելով, որ կարտոֆիլը նեխել է:

Ոստիկանության տեղեկություններով՝ նա թուլացել էր վնասակար գազերից և մահացել:

Տեսնելով, որ ամուսինը ուշանում է՝ նրա կինը՝ 38-ամյա Անաստասիան, գնացել էր նրա հետևից և նույնպես մահացել թունավոր գազերից:

Այնուհետև նրանց փնտրելու էր գնացել զույգի 18-ամյա որդին՝ Գեորգին, որից հետո արժանացել էր իր մայրիկի և հայրիկի ճակատագրին:

Անսատասիայի 68-ամյա մայրիկը՝ Իրաիդան, զանգահարել էր հարևաններին և իր կասկածները հայտնելով՝ խնդրելով  օգնել:

Ոստիկանության տվյալներով՝ կինը չէր սպասել, մինչև օգնության կհասնեին և մտել է մառան, որից հետո ընկել և մահացել է:

Կինը, մտնելով մառան, դուռը բաց էր, թողել, որի արդյունքում թունավոր գազերը դուրս էին եկել:

Այնուհետև Մարիան մտել էր մառան և իր ընտանիքի անդամներին մահացած գտել:

Այժմ բարեկամները և ընկերները գումար են հավաքում աղջկան օգնելու համար:

Դեպքը տեղի է ունեցել Թաթարստանի ռուսական հանրապետության Կազան քաղաքի մոտակայքում գտնվող Լաիշևո քաղաքում:

Պրոֆեսոր Չելիշևի հուղարկավորության  արարողությունը կազմակերպել էին Կազանի դաշնային համալսարանի մարմարե դահլիճում: Չլիշևը այդ համալսարանի քաղաքացիական և բիզնես իրավունքի ամբիոնի վարիչն էր: