Կահիրեում Թուրքիայի դեսպանը վերադառնում է Եգիպտոս, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը:
Դեռևս օգոստոսի 16-ին դեսպան Հուսեյին Ավնի Բոթսալը հետ էր կանչվել Թուրքիա`խորհրդատվություն անցկացնելու նպատակով: Իր հերթին Եգիպտոսը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին:
Թուրք-եգիպտական հարաբերությունների լարվածության պատճառ էր դարձել այն, որ պաշտոնական Անկարան Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը “ռազմական հեղաշրջում” էր որակել:
Tags: թուրքիա