Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերից մեկն է ԵՄ երկրների հետ ազատ առևտրի գոտու պայմանագրի կնքումը: Հայտնի է, որ պայմանագրի մեջ ներառված դրույթները հակասում են այն քաղաքական դրույթներին, որոնք կան Մաքսային միության պայմանագրի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ալեքսանդր Մարգարովը` շեշտելով, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման մասին հայտարարությունից հետո մնում է միայն փորձել քայլեր ձեռնարկել կայացված քաղաքական որոշման իրականացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն օբյեկտիվ սահմանափակումները, որոնց մասին բազմիցս խոսվել է:
«Քանի որ Ասոցացման և Մաքսային միության համաձայնագրերն իրար հակասում են, մենք չենք կարող միանալ երկուսին էլ կամ չենք կարող ասել, որ Ասոցացման համաձայնագրի կետերի մի մասի հետ համաձայն ենք, մյուս մասի՝ ոչ: Որոշումն արդեն կայացված է, անհրաժեշտ է ուսումնասիրել համագործակցության առաջարկները մաքսային միության հետ, դա է այսօր գլխավոր խնդիրը: Պետք է մշակել համագործակցության համար անհրաժեշտ խողովակներն ու ուղիները»,- հայտնեց Ալեքսանդր Մարգարովը:
Tags: քաղաքական