Ֆիլիպինցի մաոիստ ապստամբները սեպտեմբերի 4-ին պայթեցրել են բանակային պարեկակետը մարդկային արտաթորանքով ու օձի թույնով լցոնած ռումբով:
Ըստ տվյալների, վիրավորվել է առնվազն 7 զինծառայող: Բժիշկները նշում են, որ վիրավորների ապաքինումը խիստ կդժվարանա վերքից վարակման հետևանքով: Հարձակումը կատարել են ”Նոր ժողովրդական բանակ” արմատական կազմակերպության մարտիկները, որոնք զինված մարտեր են մղում կառավարության դեմ 1969-ից: 1980-ին նրանց թիվը հասավ 26 հազարի, հիմա նրանք 4 հազար են հաշվվում, սակայն հրաժարվում են դադարեցնել պայքարը` կառավարությանը հաշտեցման համար անիրական պայմաններ առաջադրելով:
Կառավարության տվյալներով, խմբավորման պայքարի հետևանքով ընդհանուր առմամբ երկրում 30 հազար մարդ է զոհվել:
Tags: Ֆիլիպիններ