Հինգ տասնամյակ ձգվող կարիերայով նա դարի ամենասիրված դերասաններից մեկն է:
Այժմ լուրեր են պտտվում, որ 76-ամյա Ջեք Նիկոլսոնը թողնում է դերասանի կարիերան:
Star և Radar Online ամսագրերը հայտնում են, որ օսկարակիր աստղը առանց որևէ պաշտոնական հայտարարության դուրս է եկել կինոբիզնեսից:
Աղբյուրի տեղեկություններով՝ տաղանդավոր դերասանը տառապում է նաև հիշողության կորստից:
Ջեքը Հոլիվուդյան բեմում առաջին անգամ հանդես էր եկել 1950-ական թվականներին:
Ջեքը իր կարիերայի ընթացքում ստացել է երեք օսկար՝ երկուսը որպես լավագույն դերասան, իսկ մեկը երկրորդական դերի համար:
Mail Online-ը չորեքշաբթի փորձել է կապվել դերսանի ներկայացուցչի հետ՝ կինոյից նրա հեռանալու վերաբերյալ նորությունները հաստատելու համար, սակայն չի հաջողվել դա անել:
Tags: շոուբիզնես