Եգիպտոսի ներքին գործերի նախարարի դեմ մահափորձ է կատարվել

naxarar   Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունն,  այսօր առավոտյան մահափորձ է իրականացվել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամադ Իբրահիմի դեմ: Անվտանգության ծառայության փոխանցած տեղեկության համաձայն՝ երբ նախարար Իբրահիմի մեքենան անցել է Կահիրեի հյուսիսում գտնվող Նասր թաղամասով, ճանապարհին մի մեքենա է պայթել, որի մեջ պայթուցիկ է տեղադրված եղել: Պայթյունի հետևանքով 7 հոգի է վիրավորվել, որոնցից 2-ի վիճակը ծանր է: Ներքին գործերի նախարարը անվնաս է մնացել: Պայթյունից տուժել են նաև շրջակայքում տեղակայված խանութները:

Եգիպտոսի անվտանգության ուժերը դեպքից հետո շրջանում մեծացրել են նախազգուշական միջոցառումների ծավալը: