Էրդողանը պատմել է իր սիրո պատմությունը

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով «Beyaz TV»-ով հեռարձակվող «Վարպետի պատմությունը» հաղորդաշարին, պատմել է իր սիրո պատմության մասին: Վարչապետը բավական անկեղծ է եղել և ասել է, որ երբ տեսել է իր ապագա կնոջը, այդ պահին զգացել է «սիրո կայծը»: Էրդողանի խոսքերով՝ իրենք միանգամից սիրահարվել են իրար, և այդ սերը շարունակվում է մինչ օրս: Ապագա կնոջ՝ Էմինեի մեջ ամենից առաջինը Էրդողանին  գրավել է նրա կեցվածքը: «Երբ ես զբաղվում էի իմ քաղաքական կարիերայով, կինս երբեք ինձ չէր հարցնում, թե ինչու եմ ուշ գալիս տուն: Իսկ ահա իմ ավագ դստերը վշտացնում էր այդ վիճակը և մի անգամ նա գրություն էր թողել իմ սենյակում, որտեղ ասված էր. «Սիրելի հայրիկ, խնդրում եմ, երեկոն մեզ հետ անցկացրու»,-պատմել է Էրդողանը հաղորդավարին՝ նշելով, որ իր բոլոր երեխաներին հավասարապես է սիրում:
Էրդողանը ևս մեկ անգամ կրկնել է իր կոչը թուրքական ընտանիքներին` ունենալ առնվազն երեք երեխա: Անձամբ վարչապետը ունի չորս երեխա՝ 2 դուստր և 2 որդի: