Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանս Ժոզեֆի մազերը Վիեննայում կայացած աճուրդում վաճառվել են 13.720 եվրոյով ($17,870):
Կայսրի մազափունջը պատկանել է նրա անձնական սպասավոր Եգեն Քեթլին: Այն աճուրդի է հանվել Դորոթեումի աճուրդի տան կողմից:
Գնորդի անունը դեևս հայտնի չէ:
Աճուրդի էին դրվել նաև կայսեր ճարմանդները, որոնք վաճառվել են 8.750 եվրոյով, ոսկե գնդասեղները՝ 6.875 եվրոյով և թաշկինակը՝ 2.750 եվրոյով:
Ֆրանս Ժոզեֆը ղեկավարել է 1848-ից 1916թթ. և եղել է Հաբսբուրգյան դինաստիայի նախավերջին թագավորը:
Tags: Եվրոպա