Ադոլֆ Հիտլերի մատանին աճուրդի կհանվի Մերիլենդում և սպասվում է, որ կվաճառվի 70,000 ֆունտով:
Հիտլերի մատանին պատրաստված է արծաթից և պատված է ոսկու բարակ շերտով, որը 75 տարի անց այնքան էլ լավ չի պահպանվել:
Մատանու վրա տեղադրված է ֆաշիզմի մեծ նշանը, որի մոտ պատկերված են ևս մի քանի ֆաշիզմի նշաններ և թրեր: Մատանու վրա տեղադրված է մեծ սուտակ, այն գտնվում է արծաթե գլոբուսի մեջ գտնվող ֆաշիզմի նշանով տակդիրի վրա:
Հայտնի չէ արդյոք բռնակալը կրել է մատանին, թե ոչ, սակայն միայն այն հանգամանքը, որ մատանին պատրաստված է եղել նրա համար կգրավի հազարավոր գնորդների: Աճուրդը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Այն վաճառքի է հանել Մերիլենդի Ալեքսանդր պատմական աճուրդի տունը, որի հետ կցված փաստաթղթերում նշվում է, որ այն պատրաստված է ֆյուրերի համար:
Մատանին պատրաստել էր ազգայնամոլ Կարլ Բերտոլդը, որը Ֆրանկֆուրտում բիզնեսից հանել էր հրեա վարպետներին:
Ամերիկացի զինվորները 1945թ-ին մատանին գտել էին Բավարիայում գտնվող Հիտլերի լեռնային հանգստավայրում՝ Բրեխտենսգագենում:
Զինվորներից մեկը մատանին վերցրել էր որպես հուշանվեր՝ նախքան այն վաճառելը: Այն տարիների ընթացքում տարբեր կոլեկցիոներների է պատկանել, իսկ վերջին կոլեկցիոների մահից երկու տարի անց նրա որդին որոշել էր վաճառել այն:
