Այսօր Երևանի ժամանակով ժամը 20-ին Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Չեխիայի ընտրանու հետ: Այդ խաղը կարևոր է երկու երկրների թիմերի համար:
Եվրոպական B խմբում չեխերն անցկացրած 6 հանդիպումներում վաստակել են 9 միավոր և 3-րդ հորիզոնականում են: Մեր ընտրանին 6 խաղում վաստակած 6 միավորով 4-րդ տեղում է: 10 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիայի հավաքականը, իսկ առաջատարն իտալացիներն են, որոնք ունեն 14 միավոր:
Հայաստանի հավաքականի համար այսօրվա հանդիպումը վերջին հնարավորությունն է պայքարելու երկրորդ տեղի համար: Դրա համար մեր ֆուտբոլիստներին հաղթանակ է անհրաժեշտ: Իսկ պարտությունը կարող է ճակատագրական լինել:
Հիշեցնենք, որ այս տարի կայացած երևանյան խաղում չեխերը մերոնց հաղթել են 3:0 հաշվով:
Tags: Չեխիա-Հայաստան, սպորտ, ֆուտբոլ
