Այսօր Եգիպտոսի կառավարությունը որոշում է ընդունել երկրում արգելելու «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Al-Akbar» թերթը: Այնուհանդերձ եգիպտական կառավարությունը այս կապակցությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:
«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանազրկվեց նախագահ Մուհամեդ Մուրսին: Վերջինս, ինչպես նաև շարժման անդամները, հայտնվեցին Կահիրեի բանտում: Մուրսին մեղադրվում է «Համաս» շարժման հետ համագործակցելու մեջ:
