Համացանցում հայտնվել է Իսպանիայում դաժան վթարի ենթարկված գնացքի մեքենավարի ու դիսպետչերի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն ժամանակ մեքենավար Ֆրանսիսկո Ամոյի մեղքով զոհվեց 79 մարդ: Իսպանական թերթի կայքում հայտնվել է այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն տեղի է ունեցել վթարից մի քանի րոպե անց: Զրույցի ժամանակ Խոսե Գարսոն Ամոն լրիվ ընդունում է իր մեղքը: Նա ցավով ասում է, որ գնացքը ժամում 190կմ/ժամ արագությամբ է վարել:
Նա ասել է, որ միշտ էլ վախեցել է չարաբաստիկ “անմարդկային վտանգավոր” ոլորանից: Թե ինչու է նա , իմանալով այդ դժվարության մասին, գերազանցել արագությունը, մնում է անհասկանալի:
”Խեղճ-խեղճ ուղևորներ, ես հույս ունեմ, որ նրանցից ոչ ոք չի զոհվել”,-ասում է նա հեռախոսազրույցում:
Ամոյին ներկայացվել է հանցավոր անփութության ու 79 մարդու չկանխամտածված սպանության մեղադրանք: Ներկայում նա գրավադրույքի դիմաց ազատ է արձակվել ու գտնվում է իշխանությունների հսկողության տակ:
Tags: վթար