Ադրբեջանը հավանաբար կմասնակցի Երևանում կայանալիք նիստին

3 (1)Ադրբեջանը քննարկում է Հայաստանում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների  արտգործնախարարների նիստին իր մասնակցության հնարավորությունը:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը “ԱՊԱ”-ին հայտնել է, որ նիստը Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ կայանալիք վերջին հանդիպումը կդառնա: “Այդ պատճառով հնարավոր է՝ գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված մասնակցենք”,- նշել է փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, Արևելյան գործընկերության երկրների  արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 12-13-ին՝ Վիլնյուսի գագաթաժողովի նախօրեին: Այդ օրերին Երևանում կկայանա նաև  Արևելյան գործընկերության երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: