Երևանում արդեն հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել շաբաթվա բոլոր օրերին` մինչև 24:00-ն:
«Երևան Սիթի» սուպերմարկետներում գտնվող ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում արտասահմանից գումար ստացեք և փոխանցումներ իրականացրեք UNISTREAM համակարգով օրվա` Ձեզ հարմար ժամին` սահմանափակված չլինելով աշխատանքային օրերի և ժամերի գրաֆիկով (Կոմիտաս 60/2, Դավթաշեն 4 թաղ., Շենգավիթ, ՀԱԹ):
UNISTREAM համակարգով փոխանցումներ հնարավոր է իրականացնել ԻԴՐԱՄ-ի` նաև Երևանի քաղաքապետարանում և թաղապետարաններում գտնվող մասնաճյուղերում, կենտրոնական գրասենյակում ևս (Բուզանդի 1/3 ) աշխատանքային օրերին` 09:00-18:00-ն:
ԻԴՐԱՄ-ի նոր ծառայության շնորհիվ այսուհետ դրամական փոխանցումներն իրականացրեք Ձեզ հարմար վայրում և ժամին:
Հիշեցնենք, որ «Իդրամ» ՍՊԸ-ին «Յունիստրիմ» (UNISTREAM) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի` հուլիսի 9-ի որոշմամբ:
