Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների ավանդական դարձած լուսանկարի ժամանակ հետաքրքիր միջադեպ է եղել: Օբաման շատ անկեղծ է ողջունել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ համբուրելով նրան: Այդ պահին լրագրողների ուշադրությունից չի վրիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայացքը՝ ուղղված համբուրվող նախագահներին:
Այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի Ազգային անվտանգությունը ներթափանցել էր նախագահ Ռուսեֆի էլեկտրոնային փոստ, երկու երկրների հարաբերությունները լարվել էին: Սակայն թուրքական «Ռադիկալը» հաղորդում է, որ G20-ի ժամանակ իր ելույթում Ռուսեֆը նշել է, թե Օբաման ընդունել է իրենց մեղքը և հոկտեմբերին Վաշինգտոն նախատեսվող այցը, որը չեղյալ էր հայտարարվել, կվերանայի:
Tags: Օբամա