Հայաստանը չունի անկախ քաղաքականությունը. ադրբեջանցի պատգամավոր

gurbanli«Yeni Azerbaycan» կուսակցության փոխքարտուղար, մեջլիսի պատգամավոր Մուբարիս Գուրբանլըն, խոսելով «Trend» գործակալության թղթակցի հետ, նշել է, որ Հայաստանի մուտքը Մաքսային միություն ցույց է տալիս, որ այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը անկախ չէ և ամբողջությամբ գտնվում է երրորդ երկրի հսկողության տակ: Պատգամավորը ասել է, որ նման քայլով փակելով Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիության ասոցացված անդամություն, ամենամեծ վնասը հասցվելու է հենց Հայաստանին: «Հայաստանի տնտեսությունը անկում է ապրում, իսկ այս պայմաններում նրա համագործակցությունը ԵՄ-ի հետ կդադարի»,-նշել է Գուրբանլըն:

Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ Հայաստանը իր այս քայլով մեծ վնաս է կրելու, քանիզի ակնհայտ է, որ մտնելով Մաքսային միություն, Հայաստանը կզրկվի եվրոպական մի շարք ծրագրերից և Եվրոպայի կողմից հատկացվող օգնությունից:

 

Tags: