Հիտլերի թիկնապահը, որը առաջիններից մեկն է ֆյուրերին մահացած գտել, մահացել է 96 տարեկանում

Rochus Misch196 տարեկան հասակում մահացել է Ադոլֆ Հիտլերի թիկնապահը:

Ռոխուս Միշը Երկրորդ համաշխարհային պատերազմի հինգ տարիների ընթացքում նացիստների առաջնորդի կողքին է եղել:

Ենթադրաբար նա մահացել է հինգշաբթի օրը կարճատև հիվանդությունից հետո: 1940-ականների ընթացքում Միշը Հիտլերի հետ միասին բունկերից բունկեր է տեղափոխվել:

1945թ-ի հունվարի 16-ին Գերմանիայի պարտությունից հետո Միշը և Հիտլերի անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել են Բեռլինի Ֆյուրերբունկեր:

Նրան հրամայված էր մինչև պատերազմի ավարտը ոչ մի դեպքում բունկերից չբացակայել: Նա ապահովում էր բունկերի ուղիղ կապը արտաքին աշխարհի հետ:

Rochus MischԵրբ Հիտլերը ինքնասպան եղավ 1945թ-ի ապրիլի 30-ին, նա առաջիններից մեկն էր, որ հայտնաբերեց առաջնորդի մարմինը:

Այնուհետև նա փախել էր բունկերից, սակայն ռուսական կարմիր բանակը բռնել էր նրան: Նա ազատ էր արձակվել 1954թ-ին և մինչև մահանալը բնակվել Բեռլինում` բունկերից երեք կիլոմետր հեռավորության վրա:

Նա մի քանի անգամ հարցազրույցներ է տվել Հիտլերի մասին:

2005թ-ին Associated Press-ին տված հարցազրույցում Միշը հայտնել էր, որ Հիտլերը, որին նա բոս էր անվանում շատ սովորական մարդ է եղել:

«Նա կոպիտ չէր: Նա հրեշ չէր: Նա գերմարդ չէր» ասել էր Միշը:

Նա Berliner Kurier թերթին հայտնել էր, որ ինքը իր տարիքի պատճառով ի վիճակի չէ պատասխանել իր ստորագրությունը խնդրող բոլոր նամակներին, որ անըդհատ ստանում է երկրպագուներից:

Նա հայտնում էր, որ նամակներ է ստանում Կորեայից, Նոկսվիլից, Թենեսիից, Ֆինլանդիայից և Իսլանդիայից, որոնց մեջ իր հասցեին  ոչ մի վատ բան գրված չի եղել:

 

Tags: