Պապ Ֆրանցիսկը զանգահարել է մի կնոջ, որպեսզի նրան հայտնի, որ ինքը անձամբ կկնքի նրա չծնված երեխային, քանի որ նա հրաժարվել էր ընդհատել հղիությունը:
Խանութի աշխատակից 35-ամյա Աննա Ռոմանոն արձակուրդի մեջ է եղել, երբ պապը զանգահարել է նրան:
Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող Արեզո քաղաքի բնակիչ Աննան պապ Ֆրանցիսկին այս ամռան սկզբին նամակ էր ուղարկել, որտեղ նկարագրել էր, թե ինչպես է ինքը հղիացել մի տղամարդուց՝ չիմանալով, որ նա ամուսնացած է և երեխա ունի, իսկ տղամարդը նրանից պահանջել էր ընդհատել հղիությունը:
Նա նաև նշել էր, որ ինքը տղամարդուն տեղեկացրել է, որ ինքը հղիությունը երբեք չի ընդհատի:
Նա հայտնել էր, որ ինքը շատ հուսահատ վիճակում է և պապ Ֆրանցիսկին գրում է, քանի որ ոչ ոք չունի ու բոլորից մերժված է:
Կինը ավելացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պապը նրան հայտնել է, որ երեխան աստծո պարգևն է և ինքը երբեք միայնակ չի լինի:
Պապը կնոջը խորհուրդ էր տվել ուժեղ լինել իր երեխայի համար, և երբ կինը ասել էր, որ ինքը ցանկանում է կնքել երեխային, պապը պատասխանել էր, որ ինքը անձամբ կկնքի նրան:
Կինը հայտնում է, որ ինքը դեռևս երեխայի սեռը չգիտի, բայց եթե նա տղա լինի, ապա նրա անունը անպայման Ֆրանցիսկ է դնելու:
Վատիկանի ներկայացուցչի խոսքով, իրենք տեղյակ չեն այդ զանգի մասին, սակայն իրենք ոչինչ չէին իմացել նաև նախկին մյուս զանգերի մասին, քանի որ պապը իրենց չի տեղեկացնում դրանց մասին, իսկ իրենք հետագայում են իմանում դրանց մասին:
Tags: պապ Ֆրանցիսկ
