Խաղեր անցկացրին նաև Հայաստանի ընտրանու հետ միասին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում ընդգրկված մյուս թիմերը:
Դանիացիները, որոնք սեպտեմբերի 10 Երևանում մրցելու են մեր երկրի ներկայացուցիչների հետ, հյուրընկալվելիս դժվարությամբ հաղթեցին աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող Մալթայի ներկայացուցիչներին` 2:1 հաշվով:
Իսկ ահա խմբի առաջատար իտալացիներն նույնպես դժվարությամբ առավելության հասան աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Բուլղարիայի թիմի նկատմամբ: Դա ձեռնտու էր Հայաստանի հավաքականին:
Իտալացիներն ունեն 17, բուլղաևացիները` 10 միավոր: Չեխիայի, Հայաստանի և Դանիայի ներկայացուցիներն 9-ական միավոր են հավաքել:
Հավելենք, որ, որ հոկտեմբերի 15-ին Իտալիայի հավաքականը հյուրընկալելու է Հայաստանի ընտրանուն: Հնարավոր է, այդ վերջին խաղը վճռորոծ լինի 2-րդ ուղեգրի բաշխման հարցում: Կարելի է չկասկածել, որ առաջինը խմբում կլինի Իտալիայի ընտրանին:
Տեխնիկական արդյունքներ
Իտալիա – Բուլղարիա՝ 1:0
Գոլը՝ Ջիլարդինո 38
Մալթա – Դանիա՝ 1:2
Գոլերը՝ Ֆաիլա 38 – Անդրեասեն 2, Կամիլերի 52 (ինքնագոլ):
Tags: սպորտ, ֆուտբոլ
