Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական օրը հաջող էր Հայաստանի ծանրորդների համար, և նրանք նոր պարգևներ նվաճեցին:
Էդմոն Բաղդասարյանն ու Ժորժ Եղիկյանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ, իսկ Հենրիկ Խաչատրյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
Մինչ 17 տարեկան ծանրորդների մրցաշարում 62 կգ քաշային կարգում հայտավորված էին Էդմոն Բաղդասարյանն ու Հենրիկ Խաչատրյանը: Պոկում վարժությունում Էդմոնը 115 կգ արդյունքով արծաթե մեդալ նվաճեցՙ 1 կգ զիջելով լավագույն արդյունքը ցույց տված ռուսաստանցի Վյաչեսլավ Յարկինին: Հենրիկը գլխից վեր պահեց 110 կգ-ոց ծանրաձողը և գրավեց 4-րդ տեղը: Նա եւս կարող էր մրցանակակիր դառնալ, սակայն չբարձրացրեց 115 կգ ծանրությունը:
Հրում վարժությունում Հենրիկը132 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ ահա, Էդմոնի ելույթն անհաջող էր: Առաջին փորձից բարձրացնելով 130 կգ, հայ ծանրորդը հաջորդ 2 մոտեցումների ժամանակ փորձեց իրեն ենթարկել նախ 140կգ, ապա 142 կգ ծանրությունը, սակայն ձախողվեց: Բաղդասարյանը երկամարտի 245 (115+130) կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Խաչատրյանը մեկ բրոնզե մեդալ էլ ստացավ երկամարտումՙ 242 կգ (110+132): Իսկ չեմպիոն դարձավ ռուսաստանցի Վյաչեսլավ Յարկինը` 256 (116+140) կգ:
Մինչեւ 69 կգ քաշայինների մրցաշարումհաղթողի կոչման համար չեմպիոնի տիտղոսի համար սուր պայքար ծավալվեց Ժորժ Եղիկյանի և բուլղարացի Բոզիդար Անդրեևի միջև: Պոկում վարժությունում 2 ծանրորդներն էլ ցույց տվեցին միևնույն արդյունքը (130 կգ): Ընդ որում հայ ծանրորդը կարող էր այդ մրցավեճում հաղթել, սակայն 3-րդ մոտեցմամբ չբարձրացրեց 131 կգ-ը: Իսկ քանի որ անձնական քաշով Եղիկյանն ընդամենը 50 գրամով ծանր էր բուլղարացուց, բավարարվեց արծաթե մեդալովՙ: Ոսկե պարգևը բաժին հասավ նրա մրցակցին:
Հրում վարժությունում Եղիկյանն այնքան էլ վստահ ելույթ չունեցավ: Նա արդյունավետ օգտագործեց միայն 2-րդ մոտեցումը`բարձրացնելով 155 կգ: Իսկ ահա բուլղարացի ծանրորդը 3 մոտեցումներն էլ հստակ օգտագործելով, ցույց տվեց 160 կգ արդյունք: Անդրեևը երկամարտի 290 (130+160) կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոն, իսկ Եղիկյանը երկամարտի 285 (130+155) կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը`արծաթե մեդալի արժանանալով հրում վարժությունում:
Մինչև 15 տարեկանների մրցավեճում Կարեն Ավագյանը (69 կգ) երկամարտի 210 (100+110) կգ արդյունքով 8 ծանրորդների պայքարում զբաղեցրեց 5-դ տեղը: Չեմպիոն հռչակվեց հույն Սպարտակոս Չոպսոնիդիսը, որը երկամարտում ցույց տվեց 251 (112+139) կգ:
Tags: ծանրամարտ, սպորտ