Ռուսաստանի ԱԳՆ կոչ է անում համաշխարհային ընկերակցությանը, այդ թվում նաև արևմուտքի երկրներին, լսել, թե ինչ են ասում ականատեսները Սիրիայի ողբերգական իրադարձությունների մասին: Օրինակ` Կառա քաղաքի վանքի մայրապետը: Կինն ուսումնասիրել է բազում նյութեր քիմիական գրոհի վերաբերյալ: Ու որոշել է կիսվել իր եզրակացությունով ԶԼՄ-ների հետ:
Ագնես Մարիամ Աս-Սալիբը 42 տարեկան է, նա ծնվել է Լիբանանում, սակայն հոգևոր աստիճան ստանալուց ու կարմելիտների միաբանություն ընդունվելուց հետո Սիրիա է տեղափոխվել: Նա հաճախ է հարցազրույց տալիս լրագրողներին: Երբ ողջ աշխարհը Դամասկոսում քիմիական զենքի կիրառման մասին տենդով էր բռնված, նա իր իրավունքը համարեց խախտել լռությունը: Այդ դեպքերի մասին նա գիտի ավելին, քան շատ-շատերը: Russia Today հեռուստաալիքի թղթակցին նա որոշել է պատմել ճշմարտությունը:
“Մեկ շաբաթից ավելի, ավելի ստույգ` օգոստոսի 22-ից ես ուոսումնասիրում եմ բոլոր նյութերը, որ վերաբերում են այդ թեմային: Ես ապացույցներ ունեմ: Ես կհրապարակեմ իմ զեկույցը, որ բոլոր նյութերը միտումնավոր սարքված են: Գլխավոր ապացույցն այն է, որ Reuter-ը սկսել է այդ “փաստաթղթերը” հեռարձակել առավոտյան 6:05-ից: Ասում են, որ քիմիական հարձակումը կատարվել է առավոտյան ժամը 3-5 հատվածում, Գուտայի մոտ: Ինչպես կարելի է 3 ժամից պակաս հատվածում 10 նկարահանած նյութ ունենալ, հավաքել 200 երեխա ու ավելի քան 300 երիտասարդի, տեղավորել նրանց ինչ որ տեղում ու առաջին օգնություն ցուցաբերել և նկարահանել նրանց ու նույնիսկ հարցազրույց ունենալ”:
Բացի այդ նա հարց է տալիս, եթե զոհերի մեծամասնությունը երեխաներ են, ապա որտե՞ ղ են նրանց ծնողները: Հիշողության մեջ արթնանում են արաբական հանրապետության հյուսիսում գտնվող ալավիթական գյուղերի բնակիչների պատմությունները: Նրանք պատմել են, որ ամիսներ առաջ իրենց մանկահասակ երեխաներին` աղջիկներին ու տղաներին առևանգել են գրոհայինները: Ի՞նչ է նրանց հետ կատարվել` մինչ օրս անհայտ է: Ագնեսը նաև տեղեկություն ունի գրոհայինների` Լաթաքիայի վրա կատարված հարձակման մասին: Նրա խոսքով, հարյուրավոր մարդիկ են կոտորածի զոհ դարձել:
“Ես առաջին հերթին ցանկանում եմ հարց տալ.ինչպե՞ս միջազգային խմբակցությունը կարող է անտեսել զանգվածային սպանությունը, որ տեղի ունեցավ Լաթաքիայիշրջանում, Նախասահմանման գիշերը, օգոստոսի 4-5-ին: Այն ժամանակ զոհվեց ավելի քան 500 մարդ, այդ թվում` երեխաներ, կանայք ու ծերունիներ: Բոլորը մորթվել էին: Այնտեղ սարսափելի գազանություններ են եղել:
Ռուսական ԶԼՄ -ներում տեղեկություն կա, որ մայրապետը տեսանյութ է տրամադրել, թե ինչպե՞ս են ծայրահեղականները մարդուն սողոցելով անդամահատում:
Բոլոր նյութերը Ագնես Ալ-Սալիբը մտադիր է հանձնել Սիրիայում մարդու իրավունքների խախտման հետաքննություն կատարող անկախ հանձնաժողովին: Իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության վարչությունում կոչ են անում հնարավորինս լուրջ վերաբերվել իրական ականատեսների ցուցմունքներին:
Tags: Սիրիա