Ողջ աշխարհի հավատացյալները այսօր կաղոթեն Սիրիայի համար

o_797263Վատիկանում այսօր, սեպտեմբերի 7-ին կաղոթեն Սիրիայի խաղաղության համար: Այդ նպատակով տասնյակ հազարավոր հավատացյալներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչով կհավաքվեն  Սբ Պետրոսի հրապարակում:

Պոնտիֆիկոսի դիմումը հնչել էր դեռևս անցյալ շաբաթ, նրա ավանդական “Անգելուս” (Երկնային հրեշտակ) քարոզի ժամանակ, որը վերաբերում էր Սիրիայի հակամարտության կարգավորմանը, խաղաղությանը` Մերձավոր Արևելքում ու ողջ աշխարհում:

Աղոթքը կսկսվի տեղական ժամանակով 19:00-ին ու կտևի 4 ժամ: Պատարագի ժամանակ կընթերցվեն նաև անձամբ պոնտիֆիկոսի գրած աղոթքները: Հռոմի իշխանությունները անվտանգության հատուկ միջոցառումներ կձեռնարկեն:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում դադարեցնել բռնությունը Սիրիայում: Պետերբուրգում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի բացմանը պոնտիֆիկոսը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Պուտինին ու աշխարհի բոլոր առաջնորդներին` ռազմական միջամտությունն ու արյունահեղությունը բազմաչարչար այդ երկրում  թույլ չտալու խնդրանքով:

Tags: