Վաշինգտոնի կողմից ծրագրվող ռազմական գործողությունը Սիրիայի նկատմամբ, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում կլինի: Սիրիայում ուժի հնարավոր կիրառումը կհանգեցնի կործանարար հետևանքների թեʹ այդ երկրի, թեʹ տարածաշրջանային մասշտաբով, կակտիվանա արմատական ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, անխուսափելի կլինի Սիրիայի ներսում և հարևան երկրներում մարդասիրական աղետի սաստկացումը:
ԱՄՆ-ի կոմից ռազմական ուժի հնարավոր օգտագործումը Դամասկոսի դեմ հիմնովին հակասում է ռուս-ամերիկյան համաձայնություններին Ժնևում Սիրաիյի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման նախապատրաստման համար ջանքերի ակտիվացման վերաբերյալ:
Սիրիայի դեմ ամերիկացիների կողմից պատրաստվող ռազմական գործողության կապակցությամբ Ռուսաստանի գնահատականները տրված են ս.թ. օգոստոսի 31-ին Վլադիվոստոկում լրագրողների հարցերին ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի տված պատասխաններում և Ռուսաստանի ղեկավարի` Առաջին ալիքին և «Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությանը ս.թ. սեպտեմբերի 4-ին տված հարցազրույցում:
Tags: Քաղաքականություն