Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի ժամանակ մասնակից պետությունների առաջնորդները հավաքվել են Կոնստանտինովսկի պալատի դիմաց, որպեսզի համատեղ լուսանկարվեն: Այդ պահին բոլորի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Թուքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը գետնից վերցրել է ընկած թուրքական դրոշը և գրպանը դրել: «Ռադիկալը» գրում է, որ Էրդողանի այս արարքը ծիծաղ է առաջացրել գագաթաժողովի մասնակից առաջնորդների մոտ:
