Իրանում նախկինում նահանգապետի պաշտոն զբաղեցրած քաղաքական վերլուծաբան Ալի Ռըզա Ֆորգանին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Սիրիայի վրա, ապա ինքը կառևանգի և կբռնաբարի նախագահ Բարաք Օբամայի աղջիկներից մեկին, ինչպես նաև հարձակումներ կիրականացնի աշխարհում ապրող ԱՄՆ քաղաքացիների վրա:
Վաշինգտոնում տեղակայված «The Daily Caller» լրատվական կայքի համաձայն՝ Ֆորգանին, սպառնալով Օբամային, հետևայալ կերպ է խոսել. «Հուսով եմ, որ Օբաման այնքան համառ կգտնվի, որ կհարձակվի Սիրիայի վրա: Այդպիսով մենք կտեսնենք, թե ինչպես ԱՄՆ-ն ոչ մի շահ չի ունենա դրանից: Սիրիա ներխուժումից ընդամենը 21 ժամ հետո ԱՄՆ նախագահի, աշխարհում ԱՄՆ դեսպանների, ամերիկացի զինվորական հրամանատարների ընտանիքների անդամներից մեկը կառևանգվի»:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու դուստր ունի՝ 14 –ամյա Մալիան և 12-ամյա Սաշան:
