Ուրբաթ օրը` օգոստոսի 6-ին, NASA-ն անօդաչու հրթիռ է արձակել տիեզերք՝ լուսնի մթնոլորտը և շրջակա միջավայրը ուսումնասիրելու համար:
Իշխանությունները ավելի վաղ տեղեկացրել են, որ Վիրջինիայից արձակված 86 մ երկարություն ունեցող հրթիռը տեսանելի կլինի ԱՄՆ արևելյան ափերից:
Այն արձակվել է տեղական ժամանակով 11:27-ին Ուոլոպս կղզում գտնվող թռիչքային հարթակից:
NASA-ի տեղեկություններով՝ հրթիռը կպտտվի լուսնի շուրջ լուսնային մթնոլորտի, նրա մակերեսի պայմանների և լուսնայի հողի վրա շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հավաքելու նպատակով:
Այս ինֆորմացիան գիտնականներին կօգնի նաև հասկանալ մյուս տիեզերական մարմինները:
Սպասվում է, որ LADEE անունով հրթիռը լուսին կհասնի հոկտեմբերի 6-ին:
Տիեզերական գործակալությունից հայտնում են, որ Երկրից լուսնի հեռավորությունը նրա դիրքով պայմանավորված տատանվում է 360 010.253 կմ-ից մինչև 405 071.885 կմ:
