Շաբաթ օրը Սոմալիում զինյալները հարձակվել են Մոգադիշույում գտնվող կառավարության շենքի մոտակա ռեստորանի վրա: Պաշտոնական տեղեկություններով՝ երկու մեծ պայթյունների հետևանքով զոհվել է 15 և վիրավորվել մոտ երկու տասնյակ մարդ:
Պայթյունի ժամանակ փլվել է ռեստորանի տանիքի մեծ մասը, որտեղ կառավարության աշխատակիցները հաճախ են այցելում:
Ավելի վաղ արված հայտարարության մեջ ասվում էր, որ մեքենայի պայթյունի և մահապարտ ահաբեկչի միջոցով զինյալները հարձակում են գործել The Village ռեստորանի վրա:
Ալ-Շաբաբ խմբավորման զինյալները անցած տարվա նոյեմբերին նույնպես հարձակվել էին այդ նույն ռեստորանի վրա: Հարձակման ընթացքում երկու մահապարտ ահաբեկիչներ պայթյեցրել էին շենքը, որի ընթացքում մեկ անվտագության աշխատակից էր մահացել:
Աֆրիկյան միության ուժերը ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող ալ-Շաբաբ խմբավորմանը 2011թ-ի օգոստոսին դուրս էին մղել Մոգադիշուից, սակայն ապստամբները շարունակում են հարձակումներ իրականացնել մայրաքաղաքում:
Tags: պայթյուն