Հարձակման մեջ Ասադին մեղադրելու հարցում՝ Գերմանիան միացել է ԱՄՆ-ին

G20Գերմանիան միացել է ԱՄՆ-ին և մեծ 20-յակի մյուս տաս անդամների խմբին՝ մեղադրելով Սիրիայի կառավարությանը անցած ամիս քաղաքացիների նկատմամբ քիմիական զենքով հարձակում իրականացնելու համար:

Գերմանիան մեծ 20-յակի անդամ միակ եվրոպական երկիրն էր, որ չէր ստորագրել ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայացած մեծ 20-յակի հանդիպման ավարտին Ռուսաստանի առաջարկած համատեղ հայտարարությունը:

Համաձայնագիրը կոչ է անում միջազգային խիստ արձագանք տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, սակայն Սիրիայի կառավարության դեմ ռազմական գործողությունների կոչ չի անում:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելը շաբաթ օրը Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում հայտնել է, որ Գերմանիան սպասում էր, մինչև Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները ընդհանուր որոշման հանգեին այդ հայտարարությունը պաշտպանելու հարցում: