Շուտով ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին՝ արդեն նոր համազգեստով

10_MG_5130Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նոր ոստիկանի ձևավորման ընթացքը ենթադրում է ոչ միայն բովանդակային վերափոխումներ, այլև ոստիկանի վարվելակերպի, պահվածքի, արտաքին տեսքի, այդ թվում՝ համազգեստի փոփոխություն:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության ղեկավարությունը ծանոթացավ ոստիկանության ծառայողների նոր համազգեստի նմուշներին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն արեց` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլև ծառայողին և ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը: Հանձնարարականներ տրվեցին գործի պատասխանատուներին` հնարավորինս կարճ ժամկետում կատարել նշված փոփոխությունները և կատարելագործված նմուշները ներկայացնել կառավարության հաստատմանը: Շուտով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին` արդեն նոր համազգեստով:

Tags: